Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մանդարինի զարմանալի հատկությունները

Մանդարինի զարմանալի հատկությունները

Մանդարինի օգտակարությունը դժվար է թերագնահատել: Այն համեղ է, օգտագործվում է կոսմետիկ նպատակներով, օգնում է վերքերի ապաքինմանը:  Steptohealth.ru-ն ներկայացրել է ցիտրուսային մրգի օգտագործման եղանակները:

Մանդարինն օգնում է ազատվել խոլեսթերինից: Մանդարինը նյութեր է պարունակում, որոնք օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Հակաօքսիդանտներն օգնում են ազատվել «վատ» խոլեսթերինից և կարգավորել «լավ» խոլեսթերինի մակարդակը:
Native ads by Caramel

Նպաստում է ճարպերի մասնատմանը: Մանդարինը մեծ քանակով վիտամին C է պարունակում: Յուղոտ սպասքը լվանալու գործում օգնության կհասնի մանդարինի հյութը:

Լավացնում է մաշկի վիճակը: Մանդարինը մի շարք սննդարար նյութեր է պարունակում, որոնք օգնում են լավացնել մաշկի վիճակը: Միկրոէլեմենտների շնորհիվ մաշկը ձիգ է մնում և բավարար քանակով կոլագեն է ստանում:

Կարող է օգնել կանգնեցնել սպիտակ մազերի առաջացումը: Մանդարինը վիտամին B12 է պարունակում, որը դանդաղեցնում է սպիտակ մազերի առաջանալը: Մազերին փայլ հաղորդելու համար կարող եք մանդարինի հյութ քսել: Բացի B12-ից, մանդարինը նաև վիտամին E է պարունակում. այդ երկու միկրոէլեմենտները կարևոր նշանակություն ունեն մազերի աճի համար:

Կարող է օգնել արագացնել վերքերի ապաքինումը: Մանդարինի կեղևը յուղեր է պարունակում, որոնք կարող են օգնել վերքերի ապաքինմանը: Յուղերի կոմպոնենտներն ախտահանում են վերքերը, խթանում նոր հյուսվածքների ձևավորմանը, ինչի արդյունքում վերքերն ավելի արագ են ապաքինվում:

Մանդարինով աղցանը լավացնում է միկրոէլեմենտների յուրացումը: Մանդարինը կարող եք ավելացնել աղցաններին, ինչը կօգնի խուսափել վիտամինների անբավարարությունից:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ